News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՄԱԿ մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Զեյդ Ռաադ ալ Հուսեյնը Իսպանիայի իշխանություններին կոչ է արել հանգամանորեն հետաքննել Կատալոնիայում հանրաքվեի ժամանակ ուժ կիրառելու դեպքերը, ասված է ՄԱԿ մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության տարածած հայտարարության  մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նոովստի»–ն։

«Ես շատ մտահոգված եմ կիրակի Կատալոնիայում տեղի ունեցած բռնությամբ։ Հարյուրավոր վիրավորների մասին լուրերից հետո ես Իսպանիայի իշխանություններին կոչ եմ անում հանգամանորեն հետաքննել բռնության դեպքերը։ Ոստիկանության արձագանքը պետք է համաչափ լինի եւ գործի դրվի միայն անհրաժեշտության դեպքում»,– ասված է մամուլի ծառայության հայտարարության մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ