News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Պետերբուրգի Կուպչինոյի դելֆինարիումի ոստիկանները եւ աշխատակիցները երկուշաբթի առավոտյան պատվոգրով եւ ձկան տորթով են պարգեւատրել Բարիկ անունով ծովակատվին, որը բռնել է հարբած իրավախախտին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Դելֆինարիումի աշխատակիցը հայտնել է, որ ծովակատուն չարագործին սեղմել էր անկյունում եւ օգնություն էր կանչում: Երբ հսկիչները կատվին վանդակն են դրել, ոստիկանական վերակարգ են կանչել: Ոստիկանության բաժանմունքում 1990 թվականին ծնված հարբած իրավախախտի վերաբերյալ վարչական արձանագրություն է կազմվել՝ ՌԴ Վարչական իրավախախտումների օրենսգրքի «Մանր խուլիգանության» հոդվածով:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ սեպտեմբերի 25-ի գիշերը հարբած տղամարդը կոտրել էր դելֆինարիումի հետնամուտքի դուռը եւ ներս մտել, սակայն ստիպված էր հսկիչներին օգնության կանչել՝ վախենալով շենքի ներսում զբոսնող ծովակատվից: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ