News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունվար 19
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը հանդես է եկել հայտարարությամբ՝ ադրբեջանական լրատվամիջոցներին մեղադրելով Բաքվում իր խոսքերը խեղաթյուրելու մեջ։

«Վերջերս Ադրբեջան կատարած իմ այցի ժամանակ տեղական լրատվամիջոցները իմ խոսքերը ճիշտ չէին մեջբերել։ Սխալները շտկելու մեր պահանջներից առաջ լրատվական կայքերն արդեն օգտագործել էին սխալ տեղեկություններ։ Դրա համար ես պետք է կրկնեմ, որ ես երբեք չեմ առաջարկել վերանայել ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմը:

Ես պաշտպանում եմ ԵԱՀԿ ՄԽ միջնորդական ջանքերը և համանախագահներին, և կշարունակեմ աշխատել խորհրդարանական մակարդակում, որպեսզի աջակցեմ նրանց ջանքերին ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորում գտնելու ճանապարհին», -  - ասված է Ք.Վիգենինի հայտարարության մեջ։

Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները գրել էին, թե Բաքու կատարած այցի ժամանակ Քրիստիան Վիգենինը, իբր, հայտարարել է հետևյալը. «Մենք հասկանում ենք ադրբեջանական կողմի դժգոհությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունից, քանի որ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման ուղղությամբ փաստացի որևէ առաջընթաց չի գրանցվել։ Հաջորդ տարի նշվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևավորման 25 ամյակը, և դրա կազմը կարող է վերանայվել»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջ
Ադրբեջանը պատրաստ չէ բանակցությունների. Շարմազանով
Ադրբեջանը շարունակում է մնալ ոչ ժողովրդավարական եւ տոտալիտար հասարակարգ...
Ռուսաստանն ու Թուրքիան ցանկանում են Հայաստանին ներառել անվտանգության մեկ համակարգի մեջ․ նախկին պատգամավոր
Իմ համար խնդրի փուլային լուծումը Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումն է․․․
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական հարցերում Երեւանը Բաքվին զիջումներ չի անի. քաղտեխնոլոգ
Անկախ նրանից, թե պետության ղեկավարը ով կլինի, եւ անկախ պետական կարգից, ոչ մեկը չի ստորագրի փաստաթուղթ, որը կարող է վնաս հասցնել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի շահերին…
Կրակովում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը
Կրակովում միջնորդների հետ հանդիպել էր Էդվարդ Նալբանդյանը եւ հանդես եկել ԼՂ հիմնահարցի կարգավորման հեռանկարի վերաբերյալ հայտարարությամբ…
Ֆրանսիան մտահոգված է ԼՂ հակամարտության տեւականությամբ. Ֆրանսիայի դեսպանը Կրակովում հանդիպման մասին
Ինչպես գիտեք, կա մեկ այլ դեսպան, որն իր աշխատանքային ողջ ժամանակը նվիրում է այս հարցերին...
Էդվարդ Նալբանդյանը Կրակովում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ
Կրակովում կայացել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ
Partner news