News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 1-ին Բարսելոնի կենտրոնական հրապարակներից մեկում՝ Կատալոնիայի հրապարակում, ուսանողների հանրահավաք է ընթանում Կատալոնիայի անկախության հանրաքվեի անցկացման օրը ոստիկանության կոպիտ գործողությունների դեմ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ուսանողների շարասյունը հրապարակին է մոտեցել լռելյայն: Շարասյան առջեւից նրանք հանրաքվեն պաշտպանելու կոչով պաստառ են տարել, շատերի բերանները փակված էին՝ ի նշան նրա, որ Իսպանիայի կառավարությունն իրենց թույլ չի տալիս արտահայտվել: Նրանք հրապարակ են մտել  կատալոնացի հայտնի երգիչ Լուիս Լյակայի «Սյուն» երգով, որն այս օրերին դարձել է Կատալոնիայի հանրաքվեի երկրորդ օրհներգը:

Հրապարակում ելույթ են ունեցել ուսանողական շարժման առաջնորդները: Դրանից հետո կազմակերպիչները երաժշտություն են միացրել, եւ ուսանողները սկսել են պարել ու երգել: բազմությունը վակարկում է «անկախություն»: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ