News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մեծությամբ 5-րդ բրիտանական ավիաընկերությունը՝ Monarch Airlines–ը, դադարեցրել է բոլոր ավիափոխադրումները եւ անվավեր ճանաչել արդեն վաճառված 300 հազար տոմսերը։ Բրիտանական նման խոշորագույն ավիաընկերություն նախկինում դեռեւս երբեք չէր սկանկացել, հայտնում է BBC–ն։

Երկուշաբթի Monarch Airlines–ը դադարեցրել էր տոմսերի վաճառքը։ Ընկերությունն ընդունել է, որ 2016-ի հոկտեմբերից 291 մլն ֆունտ է կորցրել։ Համեմատության համար նշենք, որ նախորդ 12 ամիսներին ընկերությունը 27 մլն ֆունտ ստեռլինգի եկամուտ էր ունեցել։

Ավիաընկերությունն արդեն չեղարկել է մոտակա օրերի թռիչքները։ Դա կազմում է 300 հազար տոմս, ինչը կանդրադառնա 750 հազար ուղեւորների վրա։ Այն ուղեւորները, որոնք արդեն արտասահմանում են, իսկ նրանց թիվը 110 հազար է, ընկերությունն անվճար տուն կհասցնի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ