News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայի համար Հայաստանի հետ հարաբերությունները ոչ պակաս կարեւոր են, քան Ադրբեջանի հետ հարաբերությունները: Հոկտեմբերի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց փորձագետ Ստեփան Սաֆարյանը:

Նրա խոսքով՝ սա պայմանավորված է այն հանգամանքով, որ Թուրքիայում կան քաղաքական գործիչներ եւ քաղաքական ուժեր, որոնք այս մոտեցմանն են աջակցում:

«Սակայն Թուրքիան, իհարկե, այն երկիրը չէ, որտեղ մարդիկ ոչ մի բանի համար չեն անհանգստանում: Դուք, իհարկե, տեղյակ եք, որ թուրք մտավորականության որոշ ներկայացուցիչների նկատմամբ հետախուզում է հայտարարվել»,- նշեց Սաֆարյանը՝ հավելելով, որ չնայած բռնաճնշումներին, այս մարդիկ շարունակում են պայքարը եւ այս կամ այն հարցով իրենց կարծիքը պաշտպանում:

Սաֆարյանը նշեց, որ չնայած այլախոհների նկատմամբ Թուրքիայի իշխանությունների դիրքորոշման կոշտությանը եւ միանգամայն պահպանողական մոտեցմանը Ադրբեջանի եւ Հայաստանի հետ հարաբերությունների հարցում, Անկարայում չեն կարող հաշվի չառնել այն փաստը, որ Թուրքիա պետության շահերը ոչ միշտ են խաչվում Բաքվի շահերին, եւ որ Թուրքիան պատրաստ է մշտապես իր շահերը զոհաբերել հանուն Ադրբեջանի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ