Ռուսաստանյան մաքսային մարմիններն առայժմ բողոքներ չունեն Հայաստանից պտուղ-բանջարեղենի ներկուծման հետ կապված: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Պետական եկամուտների կոմիտեի առաջին փոխնախագահ Սամվել Ավետիքյանը:
Նախկինում Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայությունը մի քանի անգամ բարձրացրել էր ԵՏՄ երրորդ երկրներից հայկականի անվան տակ պտուղ-բանջարեղենի մատակարարման հարցը: Մասնավորապես՝ 2017 թվականին Մաքսային ծառայությունը ստուգել էր ջերմոցային վարունգն ու լոլիկը՝ կասկածելով, որ «թուրքական» ծագում ունեն:
«Մենք այս եւ այլ հարցերը քննարկել ենք համատեղ հանձնաժողովի շրջանակում: Այս պահին ռուսական կողմից նման կարգի հարցեր չկան»,- նշեց Ավետիքյանը: