News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Լաս Վեգասում հրաձգության պատասխանատվությունը։ Այս մասին հայտնում են արեւմտյան լրատվամիջոցները՝ վկայակոչելով ԻՊ «Ամակ» գործակալությանը։

ԻՊ–ում հայտնել են, որ Սթիվեն Փեդոքն իբր թե իսլամ է ընդունել մի քանի ամիս առաջ։

Հիշեցնենք, որ ավելի քան 50 մարդու սպանած հանցագործն ապրում էր Mandalay խաղատուն–հյուրանոցի համարում, որտեղից էլ կրակ էր բացել քանթրի երաժշտության փառատոնի մասնակիցների վրա։

Նշենք  Լաս Վեգասում հրաձգության զոհերի թիվը հասել է 50–ի, կա ավելի քան 400 վիրավոր։

Հրաձգությունը տեղի է ունեցել Route 91 քանթրի փառատոնի ժամանակ։ Հրաձիգը սպանվել է։ Նրա ինքնությունը պարզվել է՝ 64–ամյա ոմն Սթիվեն Փեդոք։ Սա ԱՄՆ–ում զոհերի թվով խոշորագույն զինված հարձակումն է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ