News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Երեւանի Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում այսօր՝ հոկտեմբերի 2-ին, տեղի ունեցավ ԱԱԾ նախկին տնօրեն, ՀՀ նախագահի խորհրդական Գորիկ Հակոբյանի հոգեհանգիստը:

Հոգեհանգստին ներկա են նախագահ Սերժ Սարգսյանը կնոջ` Ռիտա Սարգսյանի հետ, վարչապետ Կարեն Կարապետյանը, ԱԱԾ պետ Գեորգի Կուտոյանը, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը եւ այլ պաշտոնյաներ:

ԱԱԾ նախկին տնօրենի վերջին հրաժեշտը տեղի կունենա վաղը՝ հոկտեմբերի 3-ին, ժամը 12.00-ից 14.00-ն ՀՀ ԱԱԾ վարչական շենքի ակումբում (մուտքը Նալբանդյան-Խանջյան փողոցների խաչմերուկի կողմից):

Հիշեցնենք, որ Գորիկ Հակոբյանը մահացել է սեպտեմբերի 30-ին 71 տարեկանում ծանր հիվանդության հետեւանքով:

Հակոբյանը 2002-2004թթ. զբաղեցրել է ՀՀ ազգային անվտանգության մարմինների ղեկավարի տեղակալի, իսկ 2004թ. նոյեմբերից մինչեւ 2016թ. փետրվարը՝ ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը: 2016թ. փետրվարին նշանակվել է ՀՀ Նախագահի խորհրդական:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ