News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


«Արմենիա» բժշկական կենտրոնում այսօր՝ հոկտեմբերի 2–ին, հնչած կրակոցների ժամանակ հիվանդասենյակից փախուստի փորձ է արել «Բանդայի» գործով կալանավորված Դավիթ Գալստյանը։ Վերջինս հիվանդանոց է տեղափոխվել հետազոտվելու նպատակով։ Այս տեղեկությունը ոստիկանության եւ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունները դեռեւս պաշտոնապես չեն հաստատում։ Ոստիկանությունից դեռեւս չեն հայտնում նաեւ կրակոցներ արձակած անձի ինքնությունը, միայն նշել են, որ նա բերման է ենթարկվել։

 Ավելի վաղ գրել էինք, որ  զինված  տղամարդը «Արմենիա» բժշկական կենտրոնի 3–րդ հարկի հիվանդասենյակների մոտ անկանոն կրակոցներ է արձակել։  Հիվանդանոցի անվտանգության աշխատակիցներին հաջողվել է կանխել  կրակոցներ արձակողի եւ  հիվանդասենյակում հետազոտվող կալանավորված անձի փախուստը։ Կրակոցների դեպքով հարուցվել է քրեական գործ, կատարվում է քննություն։ Այս պահին իրավապահները դեպքի վայրում փորձում են պարզել մանրամասները։

Ինչպես հայտնում է NEWS.am–ի թղթակիցը՝ նրանք դեռեւս խուսափում են տեղեկություններ հայտնել, իսկ հիվանդանոցի աշխատակիցները վստահեցրել են, որ ամեն ինչ տեղի է ունեցել շատ արագ եւ չեն հասցրել արձանագրել տեղի ունեցածի մանրամասները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ