News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բոլորը գիտեին «ադրբեջանական լվացքատան» մասին։ Հոկտեմբերի 2-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասել է փորձագետ Աշոտ Մանուչարյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի իշխանությունների կողմից փողերի լվացման մասին սկանդալը։

Նրա խոսքով՝ հարցն այն է, թե ինչու այդ մասին սկսեցին խոսել հենց հիմա։ «Իլհամ Ալիեւը չի կատարում համաշխարհային կառավարությունների պահանջները եւ Ղարաբաղում պատերազմ չի սկսում միայն որովհետեւ Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը նրանից պահանջում են ռազմական գործողություններ չսկսել»,– նշեց փորձագետը՝ հավելելով, որ պատերազմի վերսկսումը Ղարաբաղում հայ–թուրքական–իրանական դաշինքը փլուզելու ամենահեշտ միջոցն է։

Փորձագետը կարծում է, որ այս երկրները չեն ցանկանում վերսկսել պատերազմը, քանի որ վտանգ կա, որ այս հակամարտությունը կարող է բերել Թուրքիայում եւ Իրանում իրավիճակի ապակայունացման, ինչն իր հերթին կբերի տարածաշրջանում ընդհանուր ապակայունացման, որն արդեն չի բխում Ռուսաստանի շահերից

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ