News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 14
Տեսնել լրահոսը

Նախօրեին Մարսելի կայարանում երկու կանանց վրա հարձակվողը հայտնի էր յոթ տարբեր անուններով։ Հիմա ոստիկանությւոնը փորձում է պարզել նրա անձը։ Նման հայտարարությունն է արել Փարիզի դատախազ Ֆրանսուա Մոլենսը, փոխանցում է RFI-ն։

Ոստիկանների կողմից հանցագործության վայրում սպանված տղամարդու մոտ անձը հաստատող որեւէ փաստաթուղթ չի եղել։ Բայց մատնահետքերով քննիչներին հաջողվել է պարզել , որ վերջին անգամ նրան ոստիկանությունը ձերբակալել էր սեպտեմբերի 29-ին Լիոնում՝ խանութում արված գողության համար, քննչական մեկուսարանում մեկ օր անցկացնելուց հետո նրան ազատ էին արձակել։ Այդ ժամանակ տղամարդը ներկայացրել էր անձնագիր՝ Թունիսի քաղաքացի Ահմեդ Խ-ի անունով, որը ծնվել է 19877-ի նոյեմբերի 9-ին Բիզերթ քաղաքում։ Անձնագիրը տրվել էր 2014-ին, հիմա ոստիկանությունը ստուգում է դրա իսկությունը։ Ահմեդ Խ․-ն ներկայացել է լիոնյան ոստիկանությանը որպես գործազուրկ,  ամուսնալուծված անօթեւան ու խոստովանել, որ ծանր թմրադեղեր էր օգտագործում։ Ընդ որում անձնագրում չի եղել Ֆրանսիայում բնակության համար վավերական թույլտվություն։

2005-ից ոստիկանությունը յոթ անգամ ձերբակալել է տղամարդուն՝ քրեական հանցագործությունների կասկածանքով, ու ամեն անգամ նա ցույց է տվել տարբեր անուններով փաստաթղթեր։ Այդ գործերով նա երբեք դատապարտված չի եղել, նաեւ նրա անունը չի եղել այսպես կոչված «S» մարդկանց ցուցակում, որոնք սպառնալիք են ներկայացնում հասարակական անվտանգության համար։

Ֆրանսուա Մալենսը պատմել է ահաբեկչության զոհերի՝ 20 տարեկան 2 աղջիկների մասին։ Նրանք զարմուհիներ էին, որոնցից մեկն ապրում ու սովորում էր Մարսելի բժշկական ֆակուլտետում։ Երկրորդը, որը բժշկական ուսումնարանի ուսանողուհի էր, Լեոնից եկել էր ընկերուհուն այցելության հանգստյան օրերին։

Տեսադիտարկման տվյալների համաձայն՝ ահաբեկիչը Մարսելի երկաթգծային կայարան էր ժամանել 13։32-ին։ 12։45-ին նա անսպասելիորեն վեր է կացել նստարանից ու մոտեցել աղջիկներին։ Դանակով հարձակվելով նրանցից մեկի վրա, նա սկզբում փախել է, բայց հետո վերադարձել է ու մահացու վիրավորում հասցրել մյուս աղջկան։ Նրան փորձել է կանգնեցնել երրորդ կինը։ Այդ պահին հանցագործը տեսել է մոտեցող զինվորականներին ու հարձակվել է նրանց վրա։ Նախազգուշացումից հետո զինվորականները կրակ են բացել ու սպանել հարձակվողին։ Յուրաքանչյուր հարձակման ժամանակ հանցագործը բղավում էր «Ալլահ Ակբար», պատմել է դատախազը։

Իշխանություններն այդ հանցագործությունն արագ որակել են որպես ահաբեկչություն։ «Հանցագործի գործողությունների տեսակը, որը համապատասխանում է ԻՊ կազմակերպության կոչին, նրա «Ալլահ Ակբար» բղավոցներն ու նրա ընտրած զոհերը վկայում են այն մասին, որ դա ահաբեկչություն է եղել»,- ասել է դատախազը։

Միաժամանակ քննիչներն առայժմ չեն գտել ուղիղ կապ հանցագործի ու ԻՊ ահաբեկչական կազմակերպության միջեւ։ Կիրակի երեկոյան խմբավորումն արդեն պատասխանատվություն է ստանձնել ահաբեկչության համար՝ հարձակվողին անվանելով ԻՊ զինվորը։ «Քննության այս փուլում ահաբեկչական կազմակերպության հետ որեւէ կապ չի հայտնաբերվել»,- ասել է հակաահաբեկչական ոստիկանությունում France Presse –ի աղբյուրը։

Դատախազության հակաահաբեկչական բաժանմունքը գործ է բացել երկու հոդվածներով ՝ «սպանություն ահաբեկչական նպատակներով» ու «մահափորձ անվտանգության ծառայության ներկայացուցչի վրա»։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Էկվադորում զինված անձանց խումբը հարձակվել է մարդկանց վրա, 8 մարդ զոհվել է, ևս 8-ը՝ վիրավորվել
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը
Հանցավոր աշխարհի պատրիարք Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել
Հանդիպումն անցել է փակ դռների հետևում...
Կոլումբիայի ամենամեծ հանցավոր խմբավորումը հայտնել է, որ պատրաստ է բանակցել իշխանությունների հետ
Հանցավոր խմբավորումը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ...
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Ամենաշատ