News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Քրդերը պետք է հաշվի առնեն հայ ժողովրդի փորձը եւ թույլ չտան, որ նրանց հետ տեղի ունենա այն, ինչ հայերի հետ անցյալ դարի առաջին կեսին։ Հոկտեմբերի 2-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, նման կարծիք է հայտնել «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը։

Նրա խոսքով՝ քուրդ ժողովուրդը անկախություն էր ցանկանում, եւ նրանց դիրքորոշումը հասկանալ կարելի է, քանի որ ամեն ժողովուրդ ուզում է դա։

«Սակայն Իսրայելի համար Քուրդիստանը դիտարկվում է որպես գործիք, որը պետք է սահմանափակի Իրաքի, Իրանի եւ արաբների հնարավորությունները։ Այսինքն՝ ստացվում է, որ տարածաշրջանում, որն այդպիսի ագրեսիվ իրադրությունում է գտնվում, որը պետություն է ստեղծում, եւ որը ուզում են օգտագործել մյուսների դեմ»,– ասաց Մանուչարյանը՝ հավելելով, որ նման իրադրությունում Թուրքիան, Իրանն ու Ռուսաստանը, չնայած բազմաթիվ տարաձայնությունների, կարողացել են դաշինք ստեղծել, որը նպաստում է տարածաշրջանում կայունության հաստատմանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ