News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ներկայացնում է վերջին 9 ամիսների ընթացքում ՀՀ զինված ուժերում եւ ԼՂՀ պաշտպանության բանակում արձանագրված մահացությունների վերաբերյալ տեղեկանք:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նշված ժամանակահատվածում արձանագրվել է մահացության 46 դեպք: Նրանցից 29-ը ժամկետային զինծառայողներ են եղել: 44 դեպքի վերաբերյալ եղել է պաշտոնական հաղորդագրություն, 2 դեպքի մասին տեղեկություն է տարածվել միայն լրատվամիջոցներով:

Այս տարվա առաջին 9 ամիսներին արձանագրված մահացության դեպքերի գերակշիռ մասը՝ 29 դեպք, արձանագրվել է Լեռնային Ղարաբաղում:

Ըստ Զինվորական քննչական գլխավոր վարչության հրապարակումների՝ 38 մահացության դեպքով հարուցվել են քրեական գործեր:

Նրանցից ժամկետային զինծառայող Վարդան Մելքոնյանի իրավահաջորդի իրավունքների պաշտպանությունն ստանձնել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակը:

Հրադադարի ռեժիմի խախտման հետեւանք են եղել արձանագրված դեպքերից 21-ը:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված 28 դեպքի համեմատ՝ 2017-ի առաջին 9 ամիսներին հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով մահացությունների թիվը նվազել է:

Սպանության, ինքնասպանության եւ դժբախտ պատահարների արդյունքում մահացության դեպքերի թիվը եւս նվազել է, փոխարենը զգալիորեն աճել է առողջական պատճառներով մահացությունների թիվը. նախորդ տարվա նույն ժամնակահատվածում արձանագրվել է 1 դեպք, իսկ 2017-ի սեպտեմբեր-հունվար ամիսներին՝ 4 դեպք:

Ընդհանուր առմամբ՝ 2016 թ.-ի համեմատ՝ 2017 թ.-ին հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով մահվան դեպքերը նվազել են 7-ով, դժբախտ պատահարների հետեւանքով մահվան դեպքերը նվազել են 9-ով, սպանության դեպքերը նվազել են կրկնակի անգամ, ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու պատճառով մահվան դեպքերը նվազել են 1-ով:

Տպել
Ամենաշատ