News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնը միջազգային միջնորդության կոչ է արել անկախության հանրաքվեից հետո Մադրիդի հետ լարված հարաբերությունները լուծելու համար, հաղորդում է Reuters-ը:

 «Սա ներքին խնդիր չէ: Ակնհայտ է, որ մեզ միջնորդներ են պետք», - ասել է նա:

Հիշեցնենք, որ Կատալոնիայի անկախության հանրաքվեի ընթացքում Իսպանիայի ոստիկանության հետ բախման արդյունքում մոտ 900 մարդ է տուժել: Ոստիկանությունը ուժ է կիրառել, ռետինե գնդակներ եւ մահակներ,   որպեսզի թույլ չտա կատալոնացիներին քվեարկել, քանի որ Մադրիդը հանրաքվեն անօրինական է համարում: Այնուամենայնիվ, Կատալոնիայի իշխանությունները հայտարարել են, որ ընտրողների մեծամասնությունը քվեարկել է անկախության օգտին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ