News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իրանը Իրաքի Քուրդիստանի իշխանություններին կոչ է արել բանակցել Բաղդադի հետ անկախ հանրաքվեի արդյունքներից: Այս մասին IRNA- ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը:

 «Քուրդիստանի անկախության հանրաքվեն Իրաքի Սահմանադրությանը դեմ էր: Այն ոչ  միայն չի օգնում Քուրդիստանի ժողովրդին, այլեւ Իրաքի անվտանգության տեսանկյունից արդարացված չէ», - ասել է նա:

 «Մենք ակնկալում ենք, որ բանակցությունները կսկսվեն հաշվի առնելով Իրաքի Սահմանադրությունը,  հատկապես 1-ին հոդվածը, որում Իրաքի ազգային միասնությունը եւ տարածքային ամբողջականությունը որպես անփոխարինելի սկզբունքներ են նշվում: Վերջին իրադարձությունները (անկախության հանրաքվեն) չեն ազդի բանակցությունների կամ ապագայի վրա», - ասել է Զարիֆը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ