News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 23
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի իրավապահ մարմինները գեյերի դեմ երկշաբաթյա «արշավի» մասին են զեկուցել:

Haqqin.az-ը ներկայացրել է գլխավոր դատախազության ու ոստիկանության հայտարարությունը, համաձայն որի բազմաթիվ քաղաքացիների դիմումներից պարզվել է, որ Բաքվի կենտրոնում մի խումբ մարդիկ՝ խախտելով հասարակական կարգը, վճարովի ինտիմ ծառայություններ են առաջարկել տեղացիներին եւ օտարերկրյա զբոսաշրջիկներին, ինչպես նաւե  վիրավորել ու կոնֆլիկտն են հրահրել իրենց ծառայություններից հրաժարվողների հետ:

Անձանց հայտնաբերման եւ նրանց մոտ մաշկավեներական հիվանդությունների առկայության ստուգման նպատակով սեպտեմբերի 15-ից սեպտեմբերի 30-ը Գլխավոր վարչության եւ ոստիկանության տեղական մարմինների կողմից 83 անձ է ձերբակալվել:

Ներկայումս նրանցից ոչ մեկը կալանավորված չէ:

Փաստաբանների դիմումները հաշվի առնելով՝ 32 անձ ուղարկվել է մաշկավեներական դիսպանսեր, 24 մարդու մոտ չեն հայտնաբերվել վեներական հիվանդություններ են նրանք ազատ են արձակվել:

32 անձանց մոտ հայտնաբերվել են տարբեր վեներական հիվանդություններ, այդ թվում՝ 6 մարդու մոտ ՁԻԱՀ, 6-ի մոտ՝ ՄԻԱՎ, 16-ի՝ սիֆիլիս, 2-ի մոտ՝ սուր ուրետրիտ, 2-ի մոտ՝ հեպատիտ C:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news