News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Եգիպտոսում վերջին 3 օրերի ընթացքում  ոչ ավանդական սեքսուալ կողմնորոշման պատճառով 22 մարդ է կալանավորվել: Կալանավորումները սկսվել են այն բանից հետո, երբ մի խումբ մարդիկ համերգի ժամանակ ծիածանագույն դրոշ են ծածանել, հաղորդում է Reuters-ը.

Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 23-ին լիբանանյան այլընտրաքային ռոք խմբի՝ Մաշու Լեյլայի համերգի ժամանակ, որի մենակատարը գեյ է:

Տեղական լրատվամիջոցները քննադատաբար են ներկայացրել ծիածանագույն  դրոշ բարձրացնելու փաստը, ինչի կապակցությամբ դատախազությունը հետաքննություն է սկսել: Այդ օրվանից հետո արդեն 33 մարդ է կալանավորվել:

Նրանց մեղադրում են «սեքսուալ այլասերման խրախուսման» մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ