News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Գերմանիայում թուրք գրող, աջ պոպուլիստ Աքըֆ Փիրինջին Դրեզդենի դատարանի որոշմամբ 2700 եվրո տուգանք պետք է վճարի «ազգերի միջեւ ատելություն բորբոքելու» համար:

Նիստի սկզբում 57-ամյա Փիրինջիի փաստաբանը խոսոտվանել է, որ 2015 թ. հոկտեմբերի 19-ին Դրեզդենում Pegida շարժման հանրահավաքի ժամանակ իր պաշտպանյանլը Գերմանիայում բնակվող մուսուլմանների եւ մուսուլման փախստականների մասին ստորացուցիչ արտահայտություններ է արել, ինչպես նաեւ փորձել է «ատելություն բորբոքել», հաղորդում է DW- ն:

Խոսքի ազատությունը ամենաբարձր արժեքն է, բայց այն նաեւ սահմաններ ունի. որտեղ սկսվում է քրեական օրենսգիրքը, ուր մարդու արժանապատվության հարցերն են շոշափվում», - ասել է դատավորը:

Մեղադրյալը գործի վերաբերյալ հայտարարություններ չի արել: Դատավարության ժամանակ նա միայն հայտարարել է, որ փող չունի եւ բողոքել է գիրք հրատարակողների բոյկոտի պատճառով:

Աքըֆ Փիրինջին ծնվել է 1959 թվականին Ստամբուլում: Փոքր հասակում ծնողների հետ տեղափոխվել է Գերմանիա: Փիրինջին գրել է մի շարք դետեկտիվներ, որոնցով հայտնի է դարձել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ