News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդեն մի քանի տարի շարունակ պետությունը խաբում է Արմավիրի մարզի Պտղունք համայնքի բնակիչներին: Համայնքի Տիգրան Մեծի անվան միջնակարգ դպրոցը 4–րդ կարգի վթարային է, վերանորոգման ենթակա չէ: Մարզպետարանից գրեթե ամեն տարի խոստանում են Պտղունքում նոր դպրոց կառուցել, տարիներն այդպես էլ միմյանց հետեւից գլորվում են, նոր դպրոցի կառուցման հիմնաքարերը համայնքում այդպես էլ չեն գցվում:

Վերջին անգամ այս տարի օգոստոս ամսին հանրակրթական դպրոցների տնօրենների հետ խորհրդակցության ժամանակ մարզպետ Աշոտ Ղահրամյանը տեղեկացրել է, որ Պտղունքում դպրոց է կառուցվելու:

«Կոնկրետ օր, տեղ, ժամանակ չասեց: Ուղղակի ասեց, որ Արմավիրի մարզի Պտղունք համայնքում անպայման նոր դպրոցական շենք է կառուցվելու: Ամեն տարի էլ նույն նախադասությունն ասվել է, բայց սայլը տեղից չի շարժվում»,– «Փաստ» օրաթերթի հետ զրույցում ասաց դպրոցի տնօրեն Սիլվա Մկրտումյանը:

Դպրոցը վաղուց պաշտոնապես հայտարարվել է 4–րդ կարգի վթարային, քանդման ենթակա։

Այս դպրոցի շենքում սովորելը երեխաների կյանքի ու առողջության համար վտանգավոր է։

Պտղունքի Տիգրան Մեծի անունը կրող դպրոցն ամբողջովին քարուքանդ վիճակում է։ Տանիքից կաթում է, առաստաղն ու պատերը խոնավությունից փուլ են գալիս, իսկ պատուհանները ջարդուխուրդ եղած են։ 250 աշակերտների համար նախատեսված դպրոցի շինարարության նախագիծը կազմված էր, այն թղթից այդպես էլ շինհրապարակ չհասավ:

«Չկա ջուր, զուգարան, ջեռուցում։ Չէ, զուգարան կա, բայց դժվար է զուգարան համարել: Այն շենքից դուրս է, փոսով, հին զուգարան է»,– նեղսրտեցին պտղունքցիները:

Այսօր 116 աշակերտ կիսաքանդ դպրոցում է սովորում, 102 աշակերտ էլ դպրոցի պայմանների պատճառով հարեւան համայնքների դպրոցներ են հաճախում:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ