News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Նյու Յորք նահանգում պայթեցրել են 78 տարեկան կամուրջը՝ օգտագործելով առանցքային հանգույցներում տեղադրված պայթուցիկ նյութեր։ Արարողությանը մասնակցել են նահանգապետ Էնդրյու Քուոմոն եւ կոնգրեսական Քարոլին Մելոնին։

Կամուրջը նախատեսված էր օրական 10 հազար մեքենաների համար, իսկ թողունակությունը կազմում էր 180 հազար մարդ։ Հարեւանությամբ նոր եւ արդիական կամուրջներ էին կառուցել, ուստի Կոստյուշկո կամուրջն արդեն շահագործումից հանվել էր։

Կամրջի մետաղական մասերը ապամոնտաժել էին դեռ հուլիսին, ապա հանել էին ասֆալտն ու բետոնը, որ պայթեցնելուց ավելորդ փոշի չլինի։ Կամուրջը շահագործման էր հանձնվել դեռ 1939 թվականին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ