News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Ոստիկանությունը հայտարարել է, որ Լաս Վեգասի բնակիչների ուղղությամբ կրակ բացած հրաձիգը տեղի բնակիչ 64-ամյա Սթիվեն Պադոկն է: Քանթրի երաժշտության փառատոնում հրաձգության հետեւանքով առնվազն 58 մարդ սպանվել է, մոտ 500-ը`հոսպիտալացվել:

Պադոկն ապրել է Նեվադա նահանգի Մեսքիթ քաղաքում: Ոստիկանության աշխատակիցները նրա համարում 10 հրացան են գտել, բայց ինչպես եւ երբ են դրանք այդտեղ հայտնվել, դեռեւս հայտնի չէ: Ոստիկանությունը հայտնել է, որ Պադոկը կարող էր Mandalay Bay հյուրանոցում լինել սեպտեմբերի 28-ից, հաղորդում է BBC-ն:

Պադոկը մինչեւ թոշակի անցնելը հաշվապահ է աշխատել: Նա թեթեւ շարժիչով ինքնաթիռների վարման լիցենզիա է ունեցել եւ երկու ինքնաթիռի սեփականատեր է եղել, հաղորդել է ոստիկանությունը:

Reuters-ը, վկայակոչելով ԱՄՆ իշխանությունների ներկայացուցիչին, հայտնում է, որ Պադոկը հոգեբանական խնդիրներ է ունեցել:

NBC-ի հեռուստաալիքի տվյալներով՝ Պադոկը վերջերս խաղային բիզնեսի հետ կապված տասնյակ հազարավոր դոլարների մի քանի գործարքներ է կատարել: Դեռ պարզ չէ՝ դա հաղթանակի թե պարտության գումարներ էին, ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ:

ՀԴԲ-ն հայտարարել է, որ այս պահին Պադոկի եւ միջազգային ահաբեկչության հետ կապված որեւէ կապ չի հայտնաբերվել:

Լաս Վեգասի ոստիկանության շերիֆ Ջոզեֆ Լոմբարդոն Պադոկին բնութագրել է որպես զայրացած մարդու, ով ձգտել է որքան հնարավոր է շատ մարդկանց վնաս հասցնել:

Քննիչները խուզարկել են Լաս Վեգասի նրա տունը: Տեղական ոստիկանության ներկայացուցիչը հայտարարել է, որ դատապարտելի ոչինչ չի գտնվել:

Ոստիկանությունը նաեւ փնտրել է Մերիլու Դանլի անունով կնոջը, ում հրաձգությունից առաջ տեսել են Պադոկի հետ: Սակայն հետո ոստիկանությունը հայտարարել, որ նա ոչ մի կապ չունի հանցագործության հետ:

Պադոկիի եղբայրը ասել է, որ Դանլին եղբոր ընկերուհին է եղել:

«Սա կարելի է համեմատել մեր ընտանիքի վրա աստերոիդի ընկնելու հետ», - Las Vegas Review-Journal-ին տված հարցազրույցում ասել է նա:

 «Մենք չենք կարող պատկերացնել, թե ինչու Սթիվենը նման բան արեց»:

Հրաձիգի եղբայրը ասել է նաեւ, որ իրենց հայրը բանկեր է թալանել ժամանակին եւ եղել է ՀԴԲ ամենավտանգավոր հանցագործների ցուցակում:

1969 թվականի փաստաթղթում նշված է, որ ՀԴԲ տվյալներով, Պադոկի հայրը մտադիր էր բանկային կողոպուտ կազմնակերպել, ուներ հոգեկան խանգարում, հակված էր ինքնասպանության:

Նա նշել է, որ իր եղբորը չի համարում զենքի սիրահար: «Այն փաստը, որ նա ունեցել է նման զենք ... որտեղից է գրողը տանի նա վերցրել դրանք: Նա չունի ռազմական անցյալ կամ նման բան: Նա սովորական մարդ էր, ով ապրում է իր տանը, գնում էր Լաս Վեգաս խաղալու: Նա զբաղված էր բիզնեսով, սիրում էր բուրիտո», - պատմել է նա:

Ըստ Բրայան Պադոկի՝ եղբայրն ապրում էր մի քանի տներ վարձակալության տալով:

2012 թվականին Պադոկը դատի է տվել Լաս Վեգասում գտնվող Cosmopolitan հյուրանոցային համալիրին: Նա պնդում էր, որ ընկել է հատակին խանգարող առարկայի պատճառով, պատմել է եղբայրը: Գործը երկու կողմերի համաձայնությամբ փակվել է 2014 թվականին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տղամարդը դատի է տվել 50 կանանց, որոնց հետ ծանոթացել է Tinder-ում
Նա որոշել է դատի տալ կանանց, երբ իմացել է սոցիալական ցանցերի խմբի մասին, որտեղ կանայք ներկայացրել են...
Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դստերը շնորհված «փոխգնդապետի» կոչումն անվավեր է ճանաչվել
ՀՀ գլխավոր դատախազի գրության և դատարանի որոշման հիման վրա՝ Ներքին գործերի նախարարն անվավեր է ճանաչել 2018 թվականի հրամանը...
Արմավիրի Շահումյան գյուղի աղբավայրում հայտնաբերվել է 31 հատ հակատանկային ական. Ժամանել են սակրավորներ
Այսօր՝ ապրիլի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը...
Լոռիում 24-ամյա տղան 93-ամյա կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել և սպանել
Ավարտվել է Լոռու մարզի Ագարակ բնակավայրում 24-ամյա երիտասարդի կողմից…
ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված 67 կգ դեղորայքի տեղափոխումը
Օրերս մաքսային կետ-բաժին է  ժամանել ՀՀ քաղաքացի Վ.Ա.-ի վարած մարդատար տրանսպորտային միջոցը։ Մաքսային…
ՔԿ-ն Սամվել Վարդանյանի նկատմամբ բռնություն կիրառելու հաղորդման հիման վրա վարույթ նախաձեռնելու հիմքերն է ուսումնասիրում
Քրեական վարույթով մեղադրյալ Ս․ Վարդանյանի նկատմամբ բռնություններ կիրառվելու վերաբերյալ հաղորդում ստացվել է․․․
Ամենաշատ