News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն երկուշաբթի հայտարարել է, որ ընդդիմության հերթական դավադրությունն է բացահայտել, որի նպատակն է եղել ապակայունացնել երկրում իրադրությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Մենք բացահայտել ենք աջակողմյան ֆաշիստական խմբի պլանը, որն ուզում էր դիվերսիա կատարել էլեկտրամատակարարման համակարգի դեմ։ Այնտեղ ընդդիմության ամենաբարձր ղեկավարներն են։ Խումբը կհանձնվի արդարադատությանը»,- ասել է Մադուրոն պետական հեռուստաընկերության եթերում եւ խոստացել, որ մանրամասների մասին ավելի ուշ կհայտնի երկրի փոխնախագահը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ