Բելառուսցի մասնագետները Հայաստանին կօգնեն արդիականացնել անտառային տնտեսության վերահսկողությունը։ Այս մասին հոկտեմբերի 3-ին ԱԺ-ում ասել է գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը՝ ներկայացնելով «Անտառարդյունաբերական համալիրի և անտառային տնտեսությունում համագործակցության մասին» արձանագրությունում փոփոխությունները։
Ժամանակին Բելառուսի անտառային տնտեսության նախարարության մսնագետները օգնել են ՀՀ Գյուղնախին անտառների կառավարման սխեմաներ կազմել, իսկ հիմա նորից կօգնեն դրանք թարմացնելու համար։