News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցությունը դեմ է քվեարկելու «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, քանի որ սա հետընթաց է: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 2-ին, խորհրդարանում հայտարարեց խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նախագծով առաջարկվում է հանրաքվե նախաձեռնելու իրավունքը տալ միայն Երեւանի քաղաքապետին եւ ավագանու 1/3-րդին: Նշենք, որ նախկինում հանրաքվե նախաձեռնելու հնարավորություն ուներ նաեւ խմբակցությունը:

«Առաջին ընթերցմամբ նախագծի քննարկման ժամանակ մենք բանավոր առաջարկեցինք, որ խմբակցությունն ունենա իրավասություն հանրաքվեի առաջարկի վերաբերյալ ներկայացնելու իր տեսակետը, բայց հիմնական զեկուցողն այսօր մոռացավ այդ մասին խոսել, որովհետեւ մեր առաջարկը մերժվել է: Անմեղ հրեշտակի տեսքով սղցնում են բավականին վիճահարույց եւ վտանգավոր դրույթներ, սա հետընթաց է գործող օրենքին: Պարոն Տերտերյան, պիտի ասեիք, թե ինչու եք մերժել մեր բանավոր առաջարկը: Ինչի՞ց եք վախենում, ի՞նչ կլիներ, որ այս դրույթը մնար»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Նշենք, որ հարցն այսօր քննարկվում է երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար:

Տպել
Ամենաշատ