News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հոկտեմբերի 3-ին, խորհրդարանում կրկին հարց բարձրացրեց, թե ինչու է Երեւանի ավագանու ընդդիմադիր խմբակցությունից վերցվում հանրաքվե նախաձեռնելու իրավունքը:

«Ինչի՞ն է այս դրույթը խանգարում, ինչո՞ւ եք հանում այն: Երբ իրականությունն ու այստեղ հնչող ելույթներն ենք համադրում, հասկանում ենք, որ ինչքան բարձր ենք գոռում ժողովրդավարության մասին, այնքան ինտենսիվ վերացնում ենք այդ գործիքները: Սա գործիք, է որն ունի ընդդիմությունը, ինչո՞ւ եք քափ-քրտինիքի մեջ հավաքում այդ գործիքներն ընդդիմադիր խմբակցություններից: Խոսեմ տարբերությունների մասին: Օրանգուտան կապիկի եւ մարդ արարածի ԴՆԹ-ի տարբերությունն ընդամենը երկու տոկոս է, դրա համար կոչ եմ անում, որ մեր շիմպանզե համակարգը մի դարձրեք մակակի մակարդակի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նշենք, որ նախագծով առաջարկվում է հանրաքվե նախաձեռնելու իրավունքը տալ միայն Երեւանի քաղաքապետին եւ ավագանու 1/3-րդին: Նշենք, որ նախկինում հանրաքվե նախաձեռնելու հնարավորություն ուներ նաեւ խմբակցությունը:

Նախագիծն արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է խորհրդարանի կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ