News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Լաս Վեգասում հոկտեմբերի 1-ի լույս 2-ի Route 91 փառատոնի ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետեւանքով հայեր չեն տուժել: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 3-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Լաս Վեգասում Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու հոգեւոր հովիվ Հայր Սասունը: Նա նշեց, որ ոստիկանության տրամադրած ցուցակում հայեր չկան, իսկ այն տեղեկությունները, թե հրաձգության արդյունքում տուժել են հայ եղբայրներ Արմենակ եւ Մուշեղ Մուրադյանները, իրականությանը չեն համապատասխանում. «Դա Հայաստանից դուրս եկած նորություն է, այդպիսի բան չկա: Մեր ունեցած աղբյուրներով հայեր չկան, ոստիկանության տրամադրած ցուցակում հայեր չեն եղել»: Նրա խոսքով, հնարավոր է, որ հայեր եղած լինեն այդ հյուրանոցում այս դեպքի ընթացքում, բայց համերգը հյուրանոցի բակում է եղել, բաց տարածքում:

Հայր Սասունի խոսքով, սպանդը տեղի է ունեցել Սուրբ Կիրակոս Եկեղեցու հարեւանությամբ գտնվող Mandalay Bay հյուրանոցի առջեւի տարածքում:

Նա նշեց, որ տեղի ունեցածից Լաս Վեգասի հայ համայնքը շոկի մեջ է. «Ոչ ոք չէր պատկերացնում, որ նման բան կարող էր լինել, բոլորը շոկի մեջ են, բայց զգաստ»:

Հոկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը ամերիկացի Սթիվեն Փեդոքը Mandalay Bay Hotel հյուրանոցային համալիրի 32-րդ հարկից կրակ էր բացել քանթրի երաժշտության Route 91 փառատոնի այցելուների վրա Լաս Վեգասում։

Հանցագործությունը կատարելուց հետո, մինչեւ ոստիկանների ժամանելը Սթիվենն ինքնասպան էր եղել։ Ոստիկանները 23 միավոր հրազեն են գտել Mandalay Bay հյուրանոցում եւ 19 միավոր էլ՝ Փեդոքի տանը: Լաս Վեգասում հրաձգության զոհերի թիվն հասել է 59-ի, 527 մարդ էլ վիրավոր է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ