News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Ես ընդհանրապես չեմ խառնվում Արտաշատի ընտրություներին: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 3-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշել է Արարատի մարզից պատգամավոր Արայիկ Գրիգորյանը՝ անդրադառնալով Արտաշատի քաղաքապետի ընտրություններին, որտեղ մրցակցություն էր սպասվում Արայիկ Գրիգորյանի եւ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի թիմակիցների միջեւ: Արայիկ Գրիգորյանն ասաց, որ ինքը Արարատի քաղաքապետի ընտրություններով է զբաղված այս փուլում. «Արարատում էլ ունենք քաղաքապետի ընտրություն, ես Արարատով եմ զբաղված»,-նշեց նա:

Հիշեցնենք, որ Արտաշատի քաղաքապետի ընտրություններում ՀՀԿ թեկնածու լինելու է Արտաշատի ավագանու անդամ Կարեն Բենիամինյանը: Նա հանդիսանում է «Էյ-Ի-Ջի» Սերվիս» ԳՀՏՍ ծառայության պետ, ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում թիվ 5 ընտրատարածքում ընդգրկված էր ՀՀԿ-ի վարկանիշային ցուցակում եւ մարզում կարողացել էր ստանալ 1239 ձայն»:

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի թիմը հրաժարվել է թեկնածու առաջադրել, իսկ Արտաշատի փոխքաղաքապետ Գագիկ Պողոսյանը, ով նախկին վարչապետի ազգականն է, հրաժարա¬կան է տվել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեռ վաղ է խոսել ընտրություններն ամբողջությամբ էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու հնարավորության մասին. ԿԸՀ նախագահ
Այս ընտրակարգն ունի մեկ շատ լուրջ թերություն, այն է՝ հնարավոր չի լինի կրկնակի ստուգել ընտրություններին մասնակցած անձի իսկությունը...
Ընտրական համակարգը միշտ պատրաստ է ընտրություն կազմակերպելուն. ԿԸՀ նախագահը՝ արտահերթ ընտրությունների մասին
Freedom House-ը հղում էր արել հասարակական կազմակերպությունների...
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2022-2023 ԿԸՀ թվականների գործունեության հաղորդումը
ԿԸՀ նախագահը նախ հիշեցրել է, որ գործող հանձնաժողովն իր լիազորությունները ստանձնել է 2022-ի հոկտեմբերին, հետևաբար գործող հանձնաժողովի գործունեության...
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ