News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թող ընդդիմությունն իր համար ավելորդ իրավունքներ չպահանջի, այդ թվում՝ Երեւանի կառավարման գործում: Հոկտեմբերի 3-ին՝ ԱԺ-ում այս մասին ասաց ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ ելույթ ունենալով «Երեւանի տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու օրինագծի քննարկման ժամանակ:

Օրինագծով առաջարկվում է վերացնել առանձին խմբակցությունների կողմից հասարակական հանրաքվե նախաձեռնելու իրավունքը: Նման հարց կարող է բարձրացնել ավագանիի անդամների առնվազն 1/3-ը: Օրինագիծը հարուցել է ընդդիմության դժգոհությունը, որը հայտարարել է իր իրավունքների սահմանափակման մասին:

Ի պատասխան Շարմազանովը նշեց, որ մեծամասնությունը նաեւ ավելի շատ իրավասություններ ունի, ըստ որում՝ ցանկացած երկրում: Փոքրամասնությանը մեծամասնության նոր իրավունքներ տալը ոչ մի բանով արադարացված չէ: «Դրանից բացի, ձեզ ոչ ոք չի խանգարում հարցերը հանրաքվեի ներկայացնել: Դուք կարող եք ստանալ մյուս խմբակցությունների ձեր գործընկերների աջակցությունը»,- հավելեց փոխխոսնակը:

Նշենք, որ ավագանին կարող է հանրաքվե առաջարկել բացառապես իր իրավասությունների շրջանակում, այսինքն՝ կապված քաղաքային տնտեսության հետ, այլ ոչ թե քաղաքական հարցերով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ