News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Արթուր Ստեփանյանին:

Երեւանի քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ քաղաքային տնտեսության դինամիկ զարգացման գործում առանձնակի կարեւորելով վարչական շրջանների աշխատակազմերի հետեւողական ու ամենօրյա աշխատանքը` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ յուրաքանչյուր աշխատակցից ակնկալում է բարեխիղճ եւ սրտացավ աշխատանք: Անդրադառնալով բնակիչների հետ հետադարձ կապի ապահովմանն ու բնակչությանը հուզող հարցերին` Երեւանի քաղաքապետը մեկ անգամ եւս շեշտել է, որ բնակչության հետ շփման առաջին օղակը վարչական շրջանների աշխատակազմերն են եւ նրանց աշխատանքով է պայմանավորված բնակիչների վերաբերմունքը քաղաքային իշխանությունների նկատմամբ:

«Երեւանի դինամիկ զարգացումն ապահովելու հարցում մենք ունենք հստակ մոտեցում, առաջիկայում Երեւանի ավագանու հաստատմանը կներկայացվեն Երեւանի զարգացման հնգամյա, ինչպես նաեւ մեկամյա ծրագրերը, որոնք լիարժեքորեն կյանքի կոչելու համար անհրաժեշտ է ամենօրյա հետեւողական աշխատանք: Ուստի, թիմային աշխատանքի արդյունքում մենք պետք է անենք հնարավորը՝ երեւանցիներին ներկայացված բոլոր ծրագրերն ամբողջությամբ կյանքի կոչելու համար: Պետք է քաջ գիտակցել, որ այսօր մայրաքաղաքի զարգացման հարցում մեծացել են մեր բնակիչների պահանջներն ու սպասելիքները, ուստի կրկնապատկվել են նաեւ վարչական շրջանների աշխատակազմերից մեր պահանջները»,- ընդգծել է քաղաքապետը:

Տպել
Ամենաշատ