News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովում այսօր՝ հոկտեմբերի 3-ին, քննարկվում է ընդդիմադիր «Ելք» խմբակցության կողմից ներկայացված ԵՏՄ-ից դուրս գալու հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը: ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը հարց ուղղեց ՀՀԿ պատգամավոր Արմեն Աշոտյանին՝ արդյոք հանձնաժողովը պատրաստ է առաջիկայում կազմակերպել ուսումնասիրություն եւ ներկայացնել եզրակացություն՝ ԵՏՄ-ին անդամակցելով ինչ է Հայաստանը կորցրել եւ ինչ է շահել:

Արմեն Աշոտյանը պատգամավորի այս հարցին պատասխանեց. «ԵՏՄ-ից դուրս գալու հարցը մեր հանձնաժողովի օրակարգում դրված էր եւ կքննարկվեր, եթե պարոն Մարուքյանը ֆիզիկապես ներկա լիներ քննարկմանը: Երբ ԵՏՄ անդամակցության հետ է կապվում ապրիլյան պատերազմը, դա նույնքան «ուժեղ» փաստարկ է, որքան «Ելքի»՝ Ազգային ժողովում հայտնվելը կապված է ԵՏՄ-ին անդամակցելու հետո»,-ասաց նա:

Գեւորգ Գորգիսյանն արձագանքեց. «Շատ անտրամաբանական բան ասացիք, քանի որ ԵՏՄ-ն կապ չուներ մեր խորհրդարան մտնելու հետ», իսկ Արմեն Աշոտյանն էլ հակադարձեց. «Ինձ իրականում ճիշտ հասկացաք, ձեր մուտքը խորհրդարան մտնելու հետ ոչ մի կապ չուներ ԵՏՄ-ի հետ, որքան ապրիլյան պատերազմը՝ ԵՏՄ անդամակցության հետ կապ չուներ: Երբ բուն խնդիրը հայտնվի հանձնաժողովի նիստի ընթացքում, համապատասխան ելույթներով կամփոփվի»:

Այնուհետեւ Արմեն Աշոտյանն անդրադարձավ Ազգային Ժողովի նիստերից իր բացակայելու հարցին: Դիմելով Նիկոլ Փաշինյանին, նա նշեց. «Պարոն Փաշինյան, նոր գալիս եմ գործի եւ ձեր կայքում գրված է՝ Արմեն Աշոտյանը Գագիկ Ծառուկյանից հետո ամենաշատ բացակայող պատգամավորն է: Ես բացակայել եմ նիստերից, որովհետեւ երկրում չեմ եղել գործուղումների պատճառով: Այդպես եք աշխատում թվերի հետ՝ խորամուխ չեք լինում ինչու ենք բացակայել»:

Հիեցնենք, որ ԱԺ մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն չէր տվել նախագծին, այն արտահերթ է քննարկվում խորհրդարանում:

Նախագծով «Ելք»-ն առաջարկում է ԵՏՄ-ից դուրս գալու հարցը քննարկելու համար խորհրդարանում ստեղծել ժամանակավոր հանձնաժողով, որը հնարավորություն կունենա հարցն ուսումնասիրել 2 ամիս:

Տպել
Ամենաշատ