News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովը Երեւանի 8 խոշոր սուպերմարկետներում հետազոտություններ է կատարել, որոնց արդյունքում խախտումներ են  հայտնաբերվել։ Այս մասին հոկտեմբերի 3-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասաց Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի պետ Արտակ Շաբոյանը։

Խախտումների հիմնական մասը, ըստ նրա, այն է եղել, որ գրեթե բոլոր խանութներում խտացրած կաթի փոխարեն կաթ պարունակող մթերքներ են վաճառվել։ «Դրանք արտաքինով համով եւ գույնով նման մթերքներ են։ Սակայն իրականում տարբեր արտադրանքներ են»,- պարզաբանեց Շաբոյանը՝ հավելելով, որ ՀՀ օրենսդրության համաձայն՝ մթերքներից մեկը խտացրած կաթ է, մյուսը՝ կաթ պարունակող մթերք։

Շաբոյանը նշեց, որ գնի տարբերությունը դրանց միջեւ կարող է 40 տոկոս կազմել։ Ուսումնասիրությունների ընթացքում նման խախտումներ են հայտնաբերվել նաեւ հալած պանրի մեջ։ Հալած պանրի փոխարեն բուսական յուղ պարունակող մթերքներ են առաջարկվել գնորդներին։

Խախտումների համար սուպերմարկետներին խսիտ նկատողություն է արվել եւ վարչական գանձում իրականացվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Ամենաշատ