News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Ես ավելի շուտ եմ իմ դիմումը ներկայացրել, քան այս աղմուկը բարձրացել է: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով նրան, որ ինքը դիմում է գրել ԱԺ ղեկավարությանը, որպեսզի Երեւանում վարձով բնակարաների համար 100 հազար դրամ ԱԺ-ից փոխհատուցում ստանա, ապա հետ է վերցրել դիմումը:

Նա նշեց, որ դեռ սեպտեմբերի 25-ին է դիմումը հետ վերցրել. «Չնայած ես չեմ էլ կարող որեւէ մեկին ասել, թե մարդիկ ինչու են դիմում ներկայացրել, որ այդ 100 հազար դրամները ստանան: Դա օրենքով ամրագրված է, իրենց իրավասությունն է: Հետո, ինչքան ես շատ գումար ունենամ, այդքան ժողովուրդը շատ կօգտվի»:

Վարդան Ղուկասյանը հստակ չնշեց, թե ինչն է ստիպել իրեն հետ վերցնել իր գրած դիմումը, ընդամենն ասաց. «Որ Ձեզ տամ, որ այդ գումարը վերցնենք , հարստանաք, ճոխանաք»:

«Խորհրդային Միության ժամանակից մինչեւ այսօր այն պատգամավորները, որոնք այստեղ չեն բնակվում, օրենքով ամրագրված բան են ստանում: Հիմա էդ ինչ մի կարեւոր բան է, որ խառնվել եք իրար, ձեր նպատակն ի՞նչ է, որ մարդկանց վարկաբեկեք, քարկոծեք»,-ասաց նա:

Հարցին, թե իրականությանը համապատասխանո՞ւմ են լուրերը, որ Գագիկ Ծառուկյան է նկատողություն արել իր խմբակցության պատգամավորներին 100 հազար փոխհատուցում ստանալու դիմումի համար, Վարդան Ղուկասյանը պատասխանեց. «Նմանատիպ հարցերն այնքան ցածր են, որ այդ հարցերը չի քննարկվում «Ծառուկյան» խմբակցության մեջ: Ես զարմանում եմ, թե դուք ինչ եք խառնվել: Ես ամոթ էլ եմ զգում սրա մասին մեկնաբանություն տալ»:

Տպել
Ամենաշատ