News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 23
Տեսնել լրահոսը

Երեւանի Վ. Վարդեւանյանի անվան թիվ 173 հիմնական դպրոցի «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի սաները Beeline-ի տրամադրած Wi-Fi սարքերից պատրաստած ռոբոտները ներկայացրել են ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսում:

Beeline-ը տրամադրել է այդ սարքերը Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) հետ համագործակցության շրջանակում։

«Շատ հաճելի է տեսնել այսքան տաղանդավոր երիտասարդների, ովքեր արդեն այնքան հմուտ ինժեներներ են, որ կարող են տարբեր պահեստամասերից գործող ռոբոտներ պատրաստել։ Վստահ եմ, որ նրանք մեծ հաջողությունների կհասնեն նորարար տեխնոլոգիաների ոլորտում եւ շատ ուրախ եմ, որ մեր ընկերությունը ինչ-որ ներդրում է ունեցել իրենց կրթության մեջ։ Անկասկած կրթությունը լավագույն միջոցն է մարդկանց կյանքը ավելի լավը դարձնելու համար», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը:  

Նշենք, որ դեռեւս ամռանը Beeline-ը, աջակցելով դպրոցականների ուսուցման գործընթացին, հայտարարել էր, որ ավելի քան 1000 հատ Wi-Fi սարքավորում է նվիրաբերում «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ցանցին:

«Արմաթ» լաբորատորիաները գործում են արտաժամյա սկզբունքով եւ անվճար հիմունքներով: Այն դպրոցականները, ում դպրոցներում դեռեւս չկան լաբորատորիաներ կարող են հաճախել հարակից բնակավայրերում գործող «Արմաթ» խմբակներ: Նշենք, որ ԻՏՁՄ-ն ծրագրում է ինժեներական մտքի ձեւավորումը սկսել հենց դպրոցահասակ տարիքից եւ ինժեներական կրթության ժամանակակից հնարավորություններ է ստեղծում Հայաստանի բոլոր դպրոցականների համար: «Արմաթ»՝ ապագայի ալգորիթմը» կարգախոսը կրող լաբորատորիաներում կրթվող հազարավոր դպրոցականների ինժեներական մտքի զարգացումը մոտ ապագայում իր հետ կբերի տեխնոլոգիական հզոր լուծումներ ինչպես Հայաստանի, այնպես էլ միջազգային շուկայի համար:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Beeline-ն ավտոմատ վճարումներ է գործարկել կանխավճարային բաժանորդների համար
Բաժանորդը պետք է ընդամենը մեկ անգամ ակտիվացնի ծառայությունը՝ հեռախոսահամարին կցելով բանկային քարտի տվյալները, և համակարգն ինքնուրույն հաշվեկշռին կփոխանցի նշված գումարը, հենց հաշվեկշռին 50 դրամից պակաս...
Beeline-ը հայտարարում է «Բի Ին Ռոումինգ» խաղարկության մեկնարկի մասին
Նշենք, որ ընտրված 15 մեկնաբանությունների միջեւ խաղարկությունը կիրականացվի Fanpage Karma պատահական ընտրանքի ծրագրի օգնությամբ, որը բացառում է ցանկացած միջամտության հնարավորություն…
Beeline-ը հայտարարում է շարժական ինտերնետի բացառիկ առաջարկի մասին
Սակագնային պլանը թույլ է տալիս 200 դրամ օրական բաժանորդավճարի դիմաց ստանալ 1 գիգաբայտ գերարագ շարժական ինտերնետ...
Beeline Ստարտափ Ինկուբատորն ամփոփել է առաջին ինկուբացիոն ցիկլի ընթացիկ արդյունքները
Կիրակնօրյա ոչ պաշտոնական միջոցառման ժամանակ հայտարարվեցին երկրորդ փուլի գնահատականները, որոնց համաձայն 3-րդ փուլ են տեղափոխվում 8 ստարտափներ...
Ucom-ի բոլոր հեռուստադիտողները կվայելեն Viasat ընտանիքի եւս 4 հեռուստաալիք
56-րդ կոճակը սեղմելիս հեռուստադիտողները կմիանան Viasat Nature հեռուստաալիքին, որը իր հեռուստալսարանին կտեղափոխի վտանգավոր գիշատիչների, անօգնական կաթնասունների, վայրի բնության աշխարհ…
Beeline-ում Հաճախորդի օր է. ղեկավար կազմն աշխատում է սպասարկման գրասենյակներում
«Հաճախորդի օրը» Beeline-ում արդյունավետ գործիք է արդիական ծառայությունները ներկայացնելու համար...
Ամենաշատ
Partner news