News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանում կարագի գների բարձրացման պատճառը միջազգային շուկայում տիրող իրավիճակն է: Այս մասին հոկտեմբերի 3-ին՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ, հայտնել է Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի վերլուծության վարչության պետ Գնել Ալավերդյանը:

Նրա հաստատմամբ՝ կարագի գներն աճել են ոչ միայն Հայաստանում, այլ նաև ամբողջ աշխարհում: «Նորզելանդական  ընկերությունների և «Ֆոնտերա» ընկերության պաշտոնական տվյալներով, որոնք զբաղվում են նորզելանդական կարագի արտահանմանբ, սկսած 2016 թվականի մայիսից մինչև 2017 թվականի սեպտեմբերը՝ արտահանվող կարագի գինը աճել է ավելի քան 130 տոկոսով: Սա ավելին է քան գների զգալի աճը»,- ասել է Ալավերդյանը, ավելացնելով, որ դրա հետ կապված գնաճ է տեղի ունեցել նաև Հայաստանում, բայց ի համեմատ մյուս երկրների՝ դրանք աճել են «համեմատաբար քիչ աննշան»՝ 44-50 տոկոս:

Նախարարը նշել է, որ եթե առաջ մանրածախ վաճառքի կետերում նորզելանդական կարագը արժեր 2600 դրամ, ապա հիմա այն արժե 3800-4000 դրամ: Գնել Ալավերդյանն ընգծեց, որ Հայաստան հիմնականում ներմուծվում է նորզելանդական արտադրության կարագ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ