News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Աշխարհի ներդրումային խոշորագույն բանկերից մեկը՝ Goldman Sachs-ը քննարկում է վաճառքի նոր միջոցի հնարավորությունը՝ ուղղված բիթքոինին եւ թվային այլ արժույթներին: Այս մասին հայտնում է The Wall Street Journal (WSJ) պարբերականը՝ վկայակոչելով բանկի ծրագրերին ծանոթ աղբյուրներին:

Goldman Sachs-ը կարող է Ուոլլ սթրիթում ներկայացվածներից առաջինը լինել, որն ուղղակիորեն մտնում է կրիպտոարժույթի շուկա: WSJ-ի զրուցակիները միեւնուն ժամանակ նշում են, որ այս ուղղությամբ ներդրումային բանկի գործունեությունը  դեռեւս նախնական փուլում է, եւ այս ծրագրերն արդյունքում հնարավոր է՝ նաեւ չիրագործվեն: Բանկից պարբերականին հայտնել են, որ ուսումնասիրում են թվային արժույթների նկատմամբ հաճախորդների հետաքրքրությունները բավարարելու հնարավորությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ