News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 24
Տեսնել լրահոսը

Coca-Cola Hellenic Bottling Company ընկերության ղեկավար Դիմիտրիս Լոիսը հոկտեմբերի 2-ին մահացել է, հայտնում են ընկերությունից։

«Coca-Cola HBC-ն այսօր խորին թախիծով հայտնում է 2017-ի հոկտեմբերի 2-ին իր ղեկավար Դիմիտրիս Լոիսի մահվան մասին»,- ասված է հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Սեպտեմբերին հաղորդվում էր, որ Լոիսը ժամանակավորապես լքում է իր պաշտոնը առողջական խնդիրների պատճառով։

«Մենք շատ տխուր ենք Դիմիտրիսի մահվան կապակցությամբ։ Մեծ պատիվ էր նրան անձամբ ճանաչելը եւ տարիներ շարունակ նրա հետ աշխատելը»,- ասված է Coca-Cola-ի տնօրենների խորհրդի նախագահ Անաստասիս Դեւիդի հայտարարության մեջ։

Հանգուցյալ տնօրենի պարտականությունները դեռեւս կատարում է Միխալիս Իմելլոսը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news