News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


YouTube-ում AsapSCIENCE-ի հեղինակները վերլուծել են եւ մեկ տեսանյութում հավաքել սեռական կյանքի մասին օգտատերերի որոնման պատմության տվյալները, հայտնում է The Independent-ը։

Բլոգերները բացատրել են, որ շատերը հակված են համացանցում չափազանցել իրենց նվաճումները եւ թաքցնել կյանքի տհաճ կողմերը, բայց որոնման համակարգի շնորհիվ կարելի է բացահայտել, թե ինչ խնդիրներ ունեն մարդիկ սեռական կյանքում։

Google-ի պատմությունը ցույց է տալիս, որ ամուսնացած մարդիկ մեծ ուշադրություն են դարձնում սեռական կյանքին։ «Ամուսնություն՝ առանց սեքսի» հարցումը որոնման համակարգը 3․5 անգամ ավելի հաճախ է ստանում, քան «դժբախտ ամուսնություն» հարցումը։

Պարզվել է նաեւ, որ կանայք 2 անգամ հաճախ են Google-ին պատմում, որ իրենց  զուգընկերն իրենց հետ սեքսով չի զբաղվում։ Իսկ տղամարդիկ սիրում են իրենց սեռական անդամի մասին ինֆորմացիա քաղել որոնման համակարգից։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ մարմնի այդ օրգանի մասին ավելի շատ հարցում է ուղարկվում համակարգ, քան մնացած բոլոր օրգանները միասին վերցրած։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ