News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ծննդկան Մերի Մարգարյանի եւ նորածնի մահվան գործով հիվանդության պատմագրի ռուսերեն գրառումները կրկին կուղարկվեն թարգմանության:

Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում նախագահող դատավոր Դավիթ Բալայանը հայտնեց, որ երկու ամիս անց ստացված թարգմանություններից պարզ է դարձել, որ դրանք ամբողջությամբ թարգմանված չեն:

«Մենք թարգմանչական գրասենյակին հայտնել էինք նաեւ, որ թարգմանության գործին կարող են ներգրավվել բժիշկների, սակայն ստացված թարգմանություններից պարզ է դառնում, որ թարգմանչական ընկերությունն անգործություն է ցուցաբերել»,- ասաց Դավիթ Բալայանը:

Մեղադրող Արա Մնացականյանի խոսքով, փաստաթղթերը կրկին պետք է ուղարկել թարգմանության, քանի որ նրա գնահատմամբ, ոչ լիարժեք են արվել թարգմանությունները: Ամբաստանյալ Շուշանիկ Բախշյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը, սակայն, չհամաձայնվեց. «Ոչինչ անել պետք չէ, նոր ենք պարզե՞լ, որ թերի ապացույցներ են բերվել դատարան»:

Այնուամենայնիվ, դատարանը որոշում կայացրեց նյութերը հետ ուղարկել թարգմանչական ընկերությանը՝ կրկին թարգմանության:

Դատական նիստը հետաձգվեց:

Նշենք, որ այս գործում առկա ռուսերեն փաստաթղթերը թարգմանության էր ուղարկվել հուլիսին:

Հիշեցնենք, որ Մերի Մարգարյանը եւ նրա նորածինը մահացել են 2015թ. հուլիսին: Նրա եւ նորածնի մահվան մեջ մեղադրվում են «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժշկուհիներ Շուշանիկ Բախշյանը եւ Անի Բաբելյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում ձերբակալվել է 2 կասկածյալ՝ լիցեյները պայթեցնելու սպառնալիքների համար
2005 և 2007 թվականներին ծնված երկու եղբայրները հինգշաբթի ...
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Ամենաշատ