News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 20
Տեսնել լրահոսը

Վրաստանի արեւմուտքում չդադարող անձրեւների պատճառով ջրով են ծածկվել Վրաստանի Սեւ ծովի ափին գտնվող Ուռեկիի բնակելի 4 տների առաջին հարկերը, փոխանցում է «Նովոստի Գրուզիան»:

Ուրեկիի շրջանային վարչակազմի տեղեկություններով՝ ջրածածկ են եղել Ծերեթելի փողոցի 2 տներ եւ 2 տուն էլ Մեսխիի փողոցում: Վնասվել է տանտերերի կենցաղային տեխնիկան եւ կահույքը:
Այնտեղ են ուղարկվել փրկարար ծառայության եւ շտապ օգնության աշխատակիցներ: Ուրեկիում էլեկտրաէներգիայի հետ կապված խնդիրներ չկան:

Եղանակային վատ պայմանների պատճառով արտակարգ ռեժիմով է աշխատում Գուրիայի շրջանային վարչակազմը: Անձրեւների հետեւանքով տուժել են նաեւ Աջարիայի բնակիչները: Քոբուլեթիի շրջանում սողանքներ են գրանցվել:

Ավտոտրանսպորտի երթեւեկությունը սահմանափակվել է Քոբուլեթիում, Լեգվայում եւ Խալայում: Քոբուլեթիում տարերքի դեմ պայքարի արտակարգ շտաբ է ստեղծվել: Ինտենսիվորեն մաքրվում են գյուղական ճանապարհները, որոնք սողանքով են ծածկվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ քաղաքներից մեկում եւ շրջակա օկրուգներում 7 մարդ մահացել է վատ եղանակի պատճառով
Յոթ մարդ մահացել է Հյուսթոն քաղաքում եւ շրջակա օկրուգներում...
Եղանակը Հայաստանում. ձյուն և ցրտահարություն` լեռներում
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +6+8, վաղը ցերեկը՝ +18+20...
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է, «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում (վիդեո)
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ...
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ, Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից...
Շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է կարկուտ. Եղանակը Հայաստանում
Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +9+11, վաղը ցերեկը՝ +17+19...
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ, Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ