News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 2-ին Երեւանում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի եւ Չեխիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, չեխականը՝ ԱԳ նախարարի տեղակալ Յակուբ Դյուրը:

Հայաստանի ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ խորհրդակցությունների ընթացքում մանրամասն քննարկվել է հայ-չեխական հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ՝ ներառյալ քաղաքական, տնտեսական երկխոսության ու ոլորտային տարբեր ուղղություններով համագործակցությունը խթանելուն ուղղված քայլերը։ Կողմերն անդրադարձել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների, Արեւելյան գործընկերության ու միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների գործակցության ընդլայնման հեռանկարներին:

Նույն օրը տեղի է ունեցել Չեխիայի պատվիրակության հանդիպումն ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի հետ, որի ընթացքում չեխական կողմին են ներկայացվել Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի առաջմղման ուղղությամբ, ինչպես նաեւ անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվատնգությանն առնչվող արդի խնդիրներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ