News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Մեխիկոյում տեղի ունեցած երկրաշարժից 2 շաբաթ հետո շարունակվում են անհետ կորածների որոնումները: Գրասենյակային շենքի փլատակների տակ, հնարավոր է, դեռեւս 6 մարդու մարմին կա: Փրկարարներն արդեն դուրս են բերել 40-ից ավելի զոհերի, փոխանցում է NTDTV-ն: 

Գտնվել է եւս 2 մարմին: Երկուսն էլ տղամարդ են: Ընդհանուր առմամբ 43 զոհվածի են գտել, որոնցից 42-ը ճանաչվել են:

7,1 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժը Մեխիկոյում տեղի է ունեցել սեպտեմբերի 19-ին եւ մեծ ավերածություն է առաջացրել: Զոհվել է 326 մարդ, նրանցից 187-ը՝ Մեխիկոյում: Տուժել է մոտ 2 հազար մարդ: Որոնողափրկարարական աշխատանքների համար իշխանությունները 72 ժամ էին հատկացրել, սակայն հասարակության լայն քննադատությունից հետո ժամանակը երկարացրել են:

Մեքսիկայում տեղի ունեցած հզոր երկրաշարժը 11 հազար շենք է վնասել: Դրանցից 1,5 հազարը ստիպված էին քանդել: Վնասված շենքերի 10 տոկոսը կառուցվել են 1985 թվականի կործանարար երկրաշարժից հետո, երբ զոհվել էր մոտ 10 հազար մարդ: Դատախազությունը պարզում է, թե ինչու են նոր շենքերն անորակ կառուցվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ