News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Equifax վարկային պատմությունների բյուրոյի հաճախորդների թիվը, որոնց տվյալները ցանցահենները կարողացել են ստանալ զանգվածային կիբերհարձակման հետեւանքով, կարող է հասնել 145,5 մլն մարդու:

Իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ տուժել են ԱՄՆ եւս մոտ 2,5 մլն սպառողներ, ընդհանուր առմամբ 145,5 մլն: Ըստ որում՝ նշվում է, որ նորից կոտրելու կամ հաքերային նոր հարձակումների հետքեր չեն գրանցվել:

Հիշեցնենք, որ Equifax Inc վարկային բյուրոն, որը ԱՄՆ-ում խոշորագույնների եռյակի մեջ է մտնում, սեպտեմբերի սկզբին հայտնել էր կիբերանվտանգության զանգվածային խախտման մասին, սակայն հարձակման մասին հայտնի էր արդեն 2017 թվականի հուլիսին: Իսկ ընկերության սերվերներ հաքերներն ավելի վաղ էին ներխուժել՝ այս տարվա մայիսին, սակայն մինչեւ որոշակի պահ չէին բացահայտվել: Ընկերությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել միայն վերջերս:

Bloomberg-ի տեղեկություններով՝ չարագործներին հայտնի են դարձել հաճախորդների անուն-ազգանունները, նրանց ծննդյան տվյալները, ապահովագրական պոլիսների եւ վարորդական վկայականների համարները: Նրանք հասանելիություն են ստացել նաեւ վարկային քարտերի համարներին եւ ամերիկացիների անձնական տվյալներ պարունակող պահանջների վերաբերյալ մի շարք փաստաթղթերի:

Equifax-ը պարզել է նաեւ, որ հաքերները հասանելիություն են ստացել Մեծ Բրիտանիայի եւ Կանադայի մի քանի ռեզիդենտների տվյալներին:

Equifax վարկային պատմությունների բյուրոն զբաղվում է ֆիզիկական եւ իրավաբանական անձանց վարկային պարտավորությունների կատարման վերաբերյալ տվյալների մշակմամբ եւ պահպանմամբ, նաեւ վարկային հաշվետություններ եւ այլ կից ծառայություններ է տրամադրում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ