News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Որոշ անբարեխիղճ ներկրողներ անձամբ են սխալ թարգմանել ռուսերեն մակնշումը՝ թյուրմացության մեջ գցելով սպառողներին: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 3-ին, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում հայտարարել է հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:

Նա ընդգծեց, որ կաթնամթերքի շուկայում կատարված ուսումնասիրությունների ընթացքում բացահայտվել են տասնյակ դեպքեր, երբ մատակարար ընկերությունները սուպերմարկետներին իրացրել են բուսական յուղից պատրաստված մթերքներ, սակայն դրանք ներկայացրել են որպես մաքուր կաթից պատրաստված թթվասեր եւ հալած յուղ: Ընդ որում խնդիրը առկա է եղել ոչ միայն հաշիվ-ապրանքագրերում այլ նաեւ որոշ անբարեխիղճ ներկրողներ անձամբ են սխալ թարգմանել ռուսերեն մակնշումը՝ թյուրմացության մեջ գցելով սպառողներին:

Հանձնաժողովի նախագահը նշեց, որ շուկայում առկա են այս երկու մթերքների բուսական եւ կաթնային յուղով պատրաստված տարբերակները, որոնք թեեւ միմյանց նման են, սակայն համային եւ որակական հատկանիշներով ինչպես նաեւ գնային առումով էական տարբերություններ ունեն. «Սպառողներին հորդորում ենք վերոնշյալ ապրանքների ձեռքբերման ժամանակ լինել առավել ուշադիր, իսկ տնտեսվարողներին՝ այսուհետ սպառողներին տրամադրել միայն հավաստի եւ ամբողջական տեղեկատվություն՝ իրացվող ապրանքների վերաբերյալ»:

Արտակ Շաբոյանը նշեց, որ թեեւ այս անգամ մի շարք մեղմացուցիչ հանգամանքներ հաշվի առնելով համեմատաբար մեղմ մոտեցում է ցուցաբերվում, սակայն նման վարքագծի կրկնության դեպքում բարձր տուգանքները լինելու են անխուսափելի:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ