News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Իրաքի Քուրդիստանը մտադիր է նոյեմբերի 1-ին նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ անցկացնել: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Rudaw TV-ին:

Քուրդիստանի շրջանային կառավարությունը դեռեւս անկախության հռչակման մասին չի հայտարարել, եւ քվեարկության ընթացքում կընտրվի շրջանի նախագահ ու խորհրդարան, այլ ոչ թե անկախ պետության:

Իրաքի քրդերը սեպտեմբերի 25-ին քվեարկել են անկախ պետություն ստեղծելու օգտին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ հանրաքվեն կայացած է ճանաչվել, քվեարկությունն առանց խախտումների է ընթացել: Հանրաքվեին մասնակցած ընտրողների 92 տոկոսից ավելին կողմ է արտահայտվել անկախ պետության ստեղծմանը:

Իրաքի Քուրդիստանի անկախության հանրաքվեի անկացումը առաջացրել է Բաղդադի, ինչպես նաեւ հարեւան երկրների՝ Թուրքիայի եւ Իրանի բացասական արձագանքը: ԱՄՆ-ն հայտարարել է, որ «վիճելի տարածքներում հանրաքվեի անցկացումն առանձնապես սադրիչ է եւ ապակայունացնող»: Մոսկվան այս կապակցությամբ կոչ է արել Էրբիլի եւ Բաղդադի միջեւ բոլոր վիճելի հարցերը լուծել երկխոսության ճանապարհով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան համատեղ ջանքերով վերջ կդնի PKK-ի ներկայությանը իր սահմաններին
Նրա կարծիքով, PKK-ն վտանգ է ներկայացնում Իրաքի կայունության, զարգացման և խաղաղության համար
Ստամբուլում Նովրուզի տոնակատարությանից հետո ձերբակալվել են բազմաթիվ քուրդ մասնակիցներ
Ոստիկանությունը ձերբակալությունների ժամանակ ուժ է կիրառել նաեւ լրագրողների նկատմամբ...
Իրաքը պատրաստ է աջակցել Քրդական բանվորական կուսակցության դեմ Թուրքիայի ռազմական գործողությանը. ԶԼՄ-ներ
Իրաքի կառավարությունը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել հրապարակումը...
Թուրքիայի պաշտպանության նախարարը ժամանել է Իրաքի հետ սահման՝ լայնածավալ գործողության մասին լուրերի ֆոնին
Թուրքիայի զինված ուժերն ակնկալում են լայնածավալ ցամաքային գործողություններ իրականացնել Հյուսիսային...
Անկարան իր սահմանների մոտ գործողություն իրականացնելու համար թույլտվություն չի խնդրի. Թուրքիայի ՊՆ
Թուրքիան թույլտվություն չի խնդրի...
Bloomberg. Ռաիսին և Էրդողանը կքննարկեն Գազայի իրավիճակը և քրդերի նկատմամբ հակազդեցությունը
Էբրահիմ Ռաիսին և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը բանակցություններ կվարեն Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի...
Ամենաշատ