Չինուհու բռնաբարելու կասկածանքով օրերս ձերբակալվել է Ավշար գյուղի բնակիչ, 33-ամյա Խ. Տ.-ն:
shamshyan.com-ի փոխանցմամբ, նա կասկածվում է Չինաստանի քաղաքացի՝ 30-ամյա Յու Լուն Չունին Խոր Վիրապի մերձակայքում բռնաբարելու մեջ։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հոկտեմբերի 1-ին կեսօրին Խ. Տ.-ն Փոքր Վեդի գյուղի տարածքում գտնվող Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտից Երեւան տանելու նպատակով իր վարած ավտոմեքենայով Յու Լուն Չունին տարել է Ուրցաձոր գյուղի վարչական տարածքում գտնվող «Վայրի կենդանիների փրկարարական կենտրոն» կոչվող տարածք, որտեղ էլ փորձել է բռնի ուժով սեռական հարաբերություն ունենալ չինուհու հետ:
Չինաստանի քաղաքացին նախօրեին դիմել «Արմենիա» բժշկական կենտրոն եւ բժիշկներին հայտնել, որ իրեն բռնաբարել են։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։