News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությամբ երկրում զբաղվածությունը 13 տոկոսով կրճատվել է: Հոկտեմբերի 3-ին ԱԺ-ում այս մասին ասաց «Ելք» դաշինքի խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով Եվրասիական միությունից Հայաստանի դուրս գալու հայտարարության նախագիծը: «Ելքն» առաջարկում է այս նպատակով խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով ստեղծել եւ քննարկել ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության դրական եւ բացասական կողմերը:

Ընդդիմադրի խոսքով՝ Միությանը Հայաստանի անդամակցելուց հետո միջազգային պահուստները կրճատվել են 40 տոկոսով, իսկ պետական պարտքը 10 տոկոսով աճել է:  2018 թվականի հունվարից էլ կփոխվի ապրանքների մոտ 900 տեսակի մաքսատուրքը: «Այս ամենը Հայաստանի մանրամասն ախտորոշում է պահանջում՝ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայով: Իսկ իշխանություններն ասում են՝ ինչ տոմոգրաֆիա,   մորիով թեյ կխմենք, կքրտնենք եւ կառողջանանք»,- հավելեց Փաշինյանը:

Նշենք, որ Հայաստանի արտաքին պահուստները սկսել են նվազել դեռեւս մինչ Եվրասիական միությանն անդամակցելը: 2014 թվականին դրանք կրճատվել են 33 տոկոսով, մինչեւ 1 489 մլն դոլար, իսկ 2015 թվականին՝ Եվրասիական միություն մտնելու պահից, սկսել են աճել մինչեւ 1 775 մլն (2015) եւ 2 200 մլն դոլար (2016):

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ