News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Եվրասիական միության կազմում լինելով՝ հնարավոր է բարձրացնել նաեւ Ադրբեջանին ռուսական զենք վաճառելու հարցը: Հոկտեմբերի 3-ին ԱԺ-ում այս մասին նշեց ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը՝ ներկայացնելով Եվրասիական միությունից Հայաստանի դուրս գալու մասին հայտարարության նախագծի վերաբերյալ իր խմբակցության տեսակետը:

Նրա խոսքով՝ 2015 թվականին Ռուսաստանն Ադրբեջանին 25 մլրդ դոլարի զենք է վաճառել, 2016-ին՝ 10 մլրդ դոլարի: Այս տարի՝ շատ ավելի քիչ, բայց այս դեպքում էլ պետք է հրապարակայնորեն հարցնել, թե որքանով է սա համապատասխանում հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին: 

Մելքումյանը նշեց, որ մեկ այլ հարց է Հայաստանում ռուսական գազի բարձր հավելագինը: Համեմատության համար՝ Վրաստանն Ադրբեջանից գազը գնում է 200 դոլարով, իսկ բնակչությանն է վաճառում 240-245 դոլարով: Մինչդեռ Հայաստանը ստանում է 150 դոլարով, իսկ բնակչությանն է վաճառում 2 անգամ ավելի թանկ: Այսպիսով,  տնտեսական հարցեր կան, սակայն չպետք է համարել, որ սրա մեղավորը ԵՏՄ-ն է, եւ որ անհնար է խնդիրները լուծել միության կազմում մնալով: «Մյուս կողմից՝ հարցեր կան նաեւ Եվրամիության հետ: մենք կարող ենք առանց մաքսատուրքի արտահանել 6400 տեսակի ապրանք, իսկ փաստացի արտահանում ենք ընդամենը 800-900: Ի՞նչն է մեզ խանգարում օգտվել GSP+ մաքսային ռեժիմի բոլոր օգուտներից: Նշանակում է՝ խնդիրներ կան, որոնք մենք չենք կարողանում հաղթահարել: Խոսքն առաջին հերթին բիզնեսի համար ֆինանսական միջոցների հասանելիության մասին է»,- նշեց Միքայել Մելքումյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ