News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի պետական ծառայողների համար չեղյալ կհամարվեն պետական գաղտնիքի լրավճարները: Հոկտեմբերի 3-ին ԱԺ-ում այս մասին նշեց ֆինանսների փոխնախարար Կարեն Թամազյանը՝ ներկայացնելով «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» օրենքում փոփոխությունների օրինագիծը:

Նախկինում գերատեսչությունների ղեկավարները իրավունք ունեին իրենց աշխատակիցների համար լրավճարներ սահմանել, որոնք պետական գաղտնիք էին տնօրինում: Հիմա այս դրույթը հանվում է:

Օրինագիծը փետրվարին արդեն ներկայացվել էր, սակայն այն չհասցրեցին վերջին ընթերցմամբ ընդունել: Այս պատճառով, խոհրդարանի կանոնակարգի փոփոխության համաձայն, օրինագիծը երկրորդ անգամ է ներկայացվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ