News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը հինգշաբթի, սեպտեմբերի 10-ին իր ռուս գործընկեր Դմիտրի Մեդվեդեւի հետ բանակցությունների ժամանակ հայտարարել է իր երկրի կողմից Հարավային Օսիայի ու Աբխազիայի անկախության ճանաչման մասին։

«Ես ուզում եմ օգտվել առիթից ու հայտարարել, որ Վենեսուելան միանում է Հարավային Օսիայի ու Աբխազիայի Հանրապետությունների անկախության ճանաչմանը»,- հայտարարել է Չավեսը՝ նշելով, որ այսօրվանից Վենեսուելան «կսկսկի անհրաժեշտ գործողությունները»։

Չավեսի այս հայտարարությանն ի պատասխան՝ Ռուսաստանի նախագահն ասել է. «Շնորհակալություն, Ուգո՜, դու արեցիր մի շարք լուրջ ու կարեւոր հայտարարություններ։ Մենք միշտ էլ համարել ենք, որ ճանաչումը դա յուրաքանչյուր պետության ինքնիշխան իրավունքն է՝ ճանաչել կամ չճանաչել։ Սակայն, իհարկե, մենք անտարբեր չենք այդ պետությունների ճակատագրի նկատմամբ, եւ ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ՝ այդ որոշման կապակցությամբ»։

Մինչ այժմ այդ երկու հանրապետությունների անկախությունը ճանաչել են երկու երկրներ՝ Ռուսաստանն ու Նիկարագուան։

Հիշեցնենք, որ այսօր ռուսաստանյան «Կոմերսանտ» թերթը՝ վկայակոչելով Ռուսաստանի պաշտպանության նախարարության աղբյուրներ, հայտնել է այն մասին, որ Կրեմլը մտադիր է համոզել Ուգո Չավեսին ճանաչել Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախությունը, որի դիմաց Վենեսուելայի նախագահը կարող է ռուսական զինամթերք ձեռք բերել՝ վարկով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ